Մնացական Մարտիրոսյանը զոռով հանրային պաշտպան ընդգրկեց
copy image url

Մնացական Մարտիրոսյանը զոռով հանրային պաշտպան ընդգրկեց

Ներքին 2 տարի առաջ - 17:39 01-08-2022
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Ավետիք Չալաբյանի կամքին հակառակ, որպես Չալաբյանի պաշտպան ընդգրկեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանին, թեև Չալաբյանը ունի 3 պրոֆեսիոնալ պաշտպաններ:

Աղաջանյանն էլ Չալաբյանին մի քանի հարցադրում կատարեց, թե արդյոք իրեն լիազորո՞ւմ է զբաղվել Չալաբյանի պաշտպանությամբ, Ավետիք Չալաբյանն ասաց, որ չի լիազորում, հանրային պաշտպան Աղաջանյանն էլ հայտարարեց, որ դա իր ներգրավմանը խանգարող հանգամանք է, ուստի դատարանին խնդրեց իրեն չներգրավել, սակայն Մնացական Մարտիրոսյանը դեմ գնալով բոլորին, Աղաջանյանին զոռով ներգրավեց որպես գործով պաշտպան:

Դատարնի այս որոշման նպատակը ըստ ամենայնի փաստաբանների բացակայության հիմքով նիստերի հետաձգումը բացառելն է, քանի որ հանրային պաշտպանը եթե ներկայանա նիստին, ապա կստացվի , որ պաշտպանություն առկա է, և նիստը չի հետաձգվի:

Հիշեցնենք՝ անցած դատական նիստը հետաձգվեց հանրային պաշտպանի ներգրավման հետ կապված մեղադրյալի հրաժարվելու հանգամանքով։