Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են
copy image url

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են

Ավելին 2 տարի առաջ - 10:13 06-08-2022
Հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դեւիդսոնը բաժանվել են, հայտնում է Eonline-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։

Աստղերը որոշել են բաժանվել լուռ ու ընկերներ մնալ։ Աղբյուրը հայտնել է, որ զույգը դեռ «մեծ սեր եւ հարգանք ունի միմյանց հանդեպ», սակայն երկար հեռավորությունն ու զբաղված գրաֆիկը «դժվարացնում են հարաբերություններ պահպանելը»: Պարբերականի տեղեկություններով՝ Քարդաշյանն ու Դեւիդսոնը բաժանվել են այս շաբաթ։

Հիշեցնենք, որ նրանք ռոմանտիկ հարաբերությունների մեջ էին 2021 թվականի հոկտեմբերից։

Քարդաշյանը պաշտոնապես Քանյե Ուեսթից ամուսնալուծվել էր մարտին։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ռեփերը կնոջը դավաճանել է հայտնի երգչուհու հետ, որի անունը չի նշվում։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը հանդիպում է «Saturday Night Live»-ի աստղ Փիթ Դեւիդսոնի հետ։

Ամենից շատ դիտված