2 լուր ունեմ․ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ․ Միհրան Պողոսյան

Ներքին 2 տարի առաջ - 11:58 03-08-2022
«Իրավաբանական հանրույթի համար 2 լուր ունեմ, դե պարզ ա լավ ու վատ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է իրավաբան Միհրան Պողոսյանը։

Նա հավելում է․ «Առաջին - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի «կալանք տվող» Տիգրանը Սիմոնյան հրաժարական է ներկայացրել /2-րդ անգամ / ու այսօրվանից վերջինիս լիազորությունները համարվում են դադարած...

Երկրորդ - Սիմոնյանը, վերջին 10 ամսվա կալանավորելու՝ այդ թվում դատավոր, պրակտիկ փորձը շալակած ամենայն հավանականությամբ ԵՊՀ-ի Իրավաբանական ֆակուլտետում շարունակելու է ապագա իրավաբանների դասավանդել ու իրավաբանություն սովորեցնել...

Հ.Գ. ՊՎԾ-ում տեղ չկա՞ գնա ռոմանոսի տեղակալ աշխատի...»։