Շիրակի մարզպետը քննարկել է Կրասարի կամրջի վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր
copy image url

Շիրակի մարզպետը քննարկել է Կրասարի կամրջի վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր

Ներքին 2 տարի առաջ - 17:58 02-08-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր եղել է Կրասար բնակավայրում, Աշոցք համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկել Կրասարի կամրջի ներկա վիճակին ու դրա վերականգնմանն առնչվող հարցեր։

Կրասարի՝ 1872-ին շինարարությունը մեկնարկած և 1892-ին շահագործման հանձնված կամուրջն ընդգրկված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում, ներկայումս գտնվում է վթարային վիճակում: Կամուրջը գտնվում է Կրասար-Մեծ Սեպասար մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա և միմյանց հետ է կապում տարածաշրջանի գյուղերը։

«Մեզ համար Կրասարի կամուրջը ամենից առաջ արժեքավոր է որպես 19-րդ դարի եռաթռիչք հորինվածքով ինժեներաճարտարապետական կառույց: Եվ վերանորոգելուց մենք այն պետք է դիտարկենք որպես տեղական հուշարձան։ Որ կամուրջը վթարային է ու վտանգավոր՝ ևս մեկ անգամ արձանագրում ենք։

Մարզպետարանը՝ խնդրով մտահոգ, արդեն իսկ պատասխանատու կառույցների հետ խոսել է, կամրջի վթարային վիճակի և դրա վերականգնման աշխատանքների համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր գրություններ են ուղարկվել, ունենք արձագանք և կարծում եմ՝ առաջիկայում հստակ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման համար»,- բնակիչների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Նշվել է, որ հաշվի առնելով հարցի հրատապությունը, ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են նախագծային փաստաթղթերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման մրցույթներ։

Մարզպետի հետ զրույցում ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են՝ տեղում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ կամրջի մասնակի փլուզման պատճառներից մեկը հանդիսացել է 1956-57 թթ. կամրջի վրայով անթույլատրելիորեն անցկացված Ղազանչի-Գյումրի ջրատարը: Այն այժմ չի գործում և կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու դեպքում ենթակա է ապամոնտաժման: Կամրջով երթևեկելը վտանգավոր է դարձել տրանսպորտային միջոցների համար: Անկանխատեսելի ճանապարհատրանսպորտային պատահարներից զերծ մնալու նպատակով փակվել է ճանապարհը՝ կամրջի երկու կողմերում տեղադրելով բետոնյա պատնեշներ։

Մարզպետը պատասխանատուներին հորդորել է այդ հարցում զգոն լինել։

Հանդիպման ընթացքում մարզպետը լսել է բնակիչներին, պատասխանել նրանց մտահոգող մի շարք հարցերի։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին