Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Աշոցք խոշորացված համայնքի Կրասար գյուղում համաճարակ է սկսվել, բազմաթիվ անասուններ վարակված են և ենթակա են սպանդի։
Տեղեկությունը
հաստատել էր նաև Կրասարի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Oragir.News-ի անդրադարձից հետո, դեպքի վերաբերյալ պատգամավորներ են հետաքրքրվել։ Գյուղացիների պատմելով` վաղը էկոնոմիկայի նախարարությունից են գալու, որպեսզի խնդրին տեղում ծանոթանան։
Oragir.News-ի թղթակիցը այսօր դարձյալ Կրասարում էր, որտեղ
խոչընդոտվել է նրա աշխատանքը։
Ըստ շրջանառվող լուրերի` Աշոցք խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Կարեն Մանուկյանը գյուղացիներին արգելել է խոսել Կրասարի համաճարակի մասին։
Մանրամասները` տեսանյութում։