Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր
copy image url

Կոտայքի մարզպետը և Իրանի դեսպանը քննարկել են մարզի և Իրանի նահանգների միջև հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր

Ներքին 2 տարի առաջ - 15:52 02-08-2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է մարզպետը Ֆեյսբուքի իր էջում:

«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:

Լիարժեք կիսում եմ պարոն դեսպանի այն համոզմունքը, որ մեր մարզն ունի հսկայական պոտենցիալ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:

Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում՝
Զբոսաշրջություն և հյուրընկալություն
Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
Ինտենսիվ այգիների հիմնում
Կրթություն, մշակույթ և սպորտ
Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
Փորձի փոխանակման անհրաժեշտություն:
Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար կարևորել ենք համատեղ ջանքերի ներդրումը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ վստահեցրել եմ, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար»,- նշված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված