Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը
copy image url

Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը

Ներքին 2 տարի առաջ - 23:49 30-07-2022
Վերջին շրջանում Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը։ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը արդեն դիմել է Երևանի քաղաքապետարան թափառող շների վնասազերծման համար։

«Խնդրում ենք որոշ ժամանակ զգոնություն պահել, մենչև կլուծվի Երևանի բուսաբանական այգում թափառող շների հարցը:

Որքան էլ, որ Երևանի քաղաքապետարանը զբաղվի թափառող շների վնասազերծման հարցերով, արդյունքը նկատելի չի լինի, քանի դեռ կշարունակվեն ընտանի կենդանիներին բերել և ուղղակի բաց են թողնել Երևանի բուսաբանական այգու տարածքում»,- նշված է Բուսաբանական այգու ֆեյսբուքյան էջում։

Ամենից շատ դիտված