Kraft Heinz-ը մտադիր է վաճառել ՌԴ-ի մանկական սննդի գործարանները. «Կոմերսանտ»
copy image url

Kraft Heinz-ը մտադիր է վաճառել ՌԴ-ի մանկական սննդի գործարանները. «Կոմերսանտ»

Ավելին 2 տարի առաջ - 10:35 29-07-2022
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Kraft Heinz սննդամթերքի ամերիկյան կոնցեռնը որոշել է վաճառել իր բիզնեսը Ռուսաստանում։ Խոսքը մանկական սննդի արտադրության գործարանների մասին է։

Այժմ վաճառքի են հանվել երկու գործարան և տեղական «Սամի ս ուսամի» և «Ումնիցա» ապրանքանիշերը։

Նաև, ինչպես գրում է պարբերականը, ընկերությունը մտադիր է վաճառել Իվանովոյի մանկական սննդի գործարանը և Ստավրոպոլի երկրամասում գտնվող «Հայնց-Գեորգիևսկ»-ը։ Դրանցում, ընդհանուր առմամբ, տարեկան 30 հազար տոննա չոր, հեղուկ շիլա և պյուրե է արտադրվում։

Ինքը՝ ընկերությունը, հրաժարվել է մեկնաբանություններից: