Tesla-ն ութ տարեկանից բարձր երեխաների համար կվադրոցիկլներ է վաճառքի հանել։ Կայքում տեղադրված Cyberquad for Kids տրանսպորտն արժե 1900 դոլար:
Կվադրոցիկլի արտաքին տեսքը ոգեշնչված է Tesla Cybertruck պիկապի դիզայնով: Այն էլեկտրական մեքենա է՝ պողպատե շրջանակով, փափուկ նստատեղով, կարգավորվող կախոցով և հետևի արգելակներով։
Cyberquad for Kids-ը աշխատում է լիթիում-իոնային մարտկոցով մոտ 8 ժամ և կարող է հաղթահարել մինչև 24 կմ՝ մինչև 16 կմ/ժ արագությամբ:
Այնուամենայնիվ, ցանկության դեպքում արագությունը կարող է սահմանափակվել մինչև 8 կմ/ժ:
Ուղևորի առավելագույն քաշը 68 կգ է։
Կվադրոցիկլի չափսերն են 1193 x 660 x 685 մմ, քաշը՝ 55 կգ։