ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին
copy image url

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին

Ներքին 2 տարի առաջ - 09:39 23-07-2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին:

Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Նախարարը, մասնավորապես, ասել է․

«Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր այս տոնակատարությանը։ Այս տարի մենք նշեցինք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ երկու երկրներում թողարկվեցին հոբելյանական նամականիշներ, իրականացվեցին մի շարք հանդիսավոր միջոցառումներ։ Կարող ենք վստահորեն արձանագրել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։ Մեր հարաբերությունները խարսխված են դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորել նաև մի շարք բազմակողմ հարթակներում»,- ասել է նախարարը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ օրակարգն իրապես հագեցած է և տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել՝ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, աճում է առևտրաշրջանառությունը։

«Առաջիկայում նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացումը Կահիրեում, ինչը, համոզված եմ, ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար»,- նշել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալվում է նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։

Նախարար Խաչատրյանը շեշտել է նաև հայ-եգիպտական հարաբերություններում եգիպտահայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը, որը դարեր շարունակ նպաստել է ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ Հայաստան-Եգիպտոս կապերի ամրապնդմանը։ Եվ այս առումով հատուկ շնորհակալություն է հայտնել այն հոգածության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։

«Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը»,- նշել է նախարարն ու ընդգծել է նաև, որ, չնայած նշված բոլոր ձեռքբերումներին, Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները դեռևս ունեն առավել զարգանալու և ընդլայնվելու չիրացված մեծ ներուժ և, ինքը համոզված է, որ համատեղ ջանքերով կարելի է նոր ազդակ հաղորդել երկկողմ համագործակցության էլ ավելի խորացմանը:

Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհակալաություն է հայտնել նախարարին իրենց համար այս կարևոր և պատմական տոնին նվիրված երեկոյին ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար:

Դեսպան Դիսուկին, մատնանշելով երկու երկրների կառավարությունների սերտ գործակցությունն ու ապագա ծրագրերը, երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի գործարար հատվածների միջև կապերի սերտացումը՝ ընդգծելով նաև եգիպտահայ համայնքի դերը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին իր ելույթում խոսել է նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա ուժեղ պատմական և մշակութային կապերի մասին՝ նշելով, որ այժմ գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է:

Դեսպանն ընդգծել է նաև, որ Եգիպտոսի կառավարությունը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ուղղություններով:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին