Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. մինչև այս նա զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը:
Հանրապետության նախագահի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ԲՏԱ նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-նշված է հրամանագրում։