Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի արցունքների պատճառը՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքից առաջ
copy image url

Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի արցունքների պատճառը՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքից առաջ

Ավելին 2 տարի առաջ - 11:50 22-07-2022

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը արտասվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի նախապատրաստման ժամանակ՝ դստեր՝ Շառլոտայի հասցեին Հարիի հարսնացուի հնչեցրած տգեղ մեկնաբանությունների պատճառով։ Այս մասին ասվում է բրիտանացի լրագրող Թոմ Բոուերի՝ «Հատուցում. Մեգանը, Հարին և Վինձորի պատերազմը» նոր գրքում, գրում է Daily Mail-ը։

Ինչպես գրքի հեղինակին հայտնել են անանուն աղբյուրները, հարսնաքույր ընտրված աղջիկների զգեստների կտրվածքների շուրջ Քեյթ Միդլթոնն ու Մեգան Մարքլը տարակարծիք են եղել։ Նրանք նաև տարբեր դիրքորոշումներ են ունեցել զուգագուլպաների խնդրի վերաբերյալ. եթե Քեմբրիջի դքսուհին համոզված էր, որ, համաձայն թագավորական արարողակարգի, աղջիկները պետք է հագնեն դրանք, ապա Սասեքսի ապագա դքսուհին կարծում էր, որ դա ավելորդ է։

Քննարկման ընթացքում Մեգան Մարքլը աջակցություն է գտել ի դեմս իր լավագույն ընկերուհու՝ ոճաբան Ջեսիկա Մալրունի, ում դուստրը՝ Այվին, նույնպես հարսնաքույր էր հարսանիքի ժամանակ։

«Ոմանք ասում էին, որ Մեգանը տգեղ ձևով համեմատել է Շառլոտային և Այվիին», - ասվում է գրքում:

Ավելի վաղ 2021 թվականին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգան Մարքլը խոսել էր Քեյթ Միդլթոնի հետ բախման մասին. «Նա ինչ որ բանից վշտացած էր։ Բայց նա պահեց դա իր մեջ և ներողություն խնդրեց: Եվ նա ինձ ծաղիկներ բերեց»:

Ամենից շատ դիտված