Նատալի Փորթմանը նկարահանվել է աշխարհի ամենահայտնի շրթներկի գովազդում
copy image url

Նատալի Փորթմանը նկարահանվել է աշխարհի ամենահայտնի շրթներկի գովազդում

Ավելին 2 տարի առաջ - 10:58 22-07-2022
Դերասանուհի Նատալի Փորթմանը Rouge Dior Forever շրթներկի արշավի դեմքն է դարձել։ Այս մասին գրում է WWD-ն։
Ըստ ֆրանսիական ապրանքանիշի՝ Rouge Dior-ն աշխարհում ամենաշատ վաճառվող շրթներկն է։ Երկու վայրկյանը մեկ գնվում է մեկ միավոր ապրանք։

Նոր Rouge Dior Forever շրթներկը 22 երանգներով մշակվել է Dior-ի կրեատիվ և իմիջ-տնօրեն Փիթեր Ֆիլիպսի կողմից։ Ապրանքը ներկայացված է պինդ տարբերակով, որը շուրթերին քսելու դեպքում կայուն պահպանվում է 16 ժամ։

Նատալի Փորթմանի հետ արշավի հերոսուհին է դարձել 22-ամյա ամերիկացի դերասանուհի Յարա Շահիդին։ Լուսանկարում աստղերը կարմիր մետաքսե զգեստներով կեցվածք են ընդունել կապույտ երկնքի ֆոնին։