Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման մասին
copy image url

Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման մասին

Արտաքին 1 տարի առաջ - 17:40 24-06-2023
Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքի փողոցներով հնարավոր է, որ ռազմական տեխնիկա անցնի, և կոչ են արել քաղաքացիներին դուրս չգալ տներից՝ անվտանգության նպատակներից ելնելով։ Այս մասին շաբաթ օրն իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքի վարչության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։

«Ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված՝ խնդրում եմ ձեզ առավել ուշադիր և զգույշ լինել։ Ձեր անվտանգության նպատակներով դուրս մի եկեք տներից, բացառեք Ռոստովի կենտրոնական մասում գտնվելը եւ երեխաներին առանց հսկողության մի թողեք»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ քաղաքի առողջապահական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով, պացիենտներին ցուցաբերվում է պլանային բուժօգնություն։ «Շտապօգնության աշխատանքում խափանումներ չկան։ Շտապօգնության կանչերը սովորականի նման են»,- հայտնել է նա։