Ավստրիական OMV, իտալական Eni և գերմանական Uniper ընկերությունները հունիսի 15-ին «Գազպրոմ»-ից ծանուցումներ են ստացել գազի մատակարարումների ծավալների կրճատման մասին։
Eni ընկերությանը ծանուցել են գազամատակարարման 15%-ով կրճատման մասին, Uniper-ին՝ 25%: OMV-ն չի նշել, թե որքանով կկրճատվեն մատակարարումները, սակայն, ինչպես Uniper-ը, նշել է, որ պակասը լրացնելու համար կարող է օգտվել այլ աղբյուրներից:
Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտարարել էր, որ 40%-ով կկրճատի «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի հոսքը՝ նախատեսված 167-ից օրական մինչև 100 մլն խմ-ի։ Ընկերությունը, ի թիվս այլ բաների, նշել էր Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերանորոգումից հետվերադարձի ձգձգումը: Հունիսի 15-ին «Գազպրոմը» հայտարարել էր, որ «Պորտովայայում» ծագած խնդիրների պատճառով գազի մղումը կնվազեցնի օրական մինչև 67 միլիոն խորանարդ մետր (ծրագրված ցուցանիշի 60 տոկոսը):
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ գազի մատակարարումները կրճատելու «Գազպրոմի» որոշումն անվանել է քաղաքականապես շահադրդված։ Նրա կարծիքով, այս կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել գազի եվրոպական շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-ից մինչև հունիսի 16-ը Ամստերդամի բորսայում գազի գինը 97-ից հասել է գրեթե 130 եվրոյի՝ մեկ մեգավատ ժամի դիմաց։