Բասկետբոլի Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն
copy image url

Բասկետբոլի Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 00:13 18-07-2022
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Ալբանիայում ընթացող առաջնության եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և Կիպրոսի թիմերը:

Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 42:58 հաշվով պարտվեց Կիպրոսին՝ ըստ այդմ դառնալով առաջնության փոխչեմպիոն:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 18 միավորով: