Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Կիպրոսի տարիքակից ընտրանուն
copy image url

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Կիպրոսի տարիքակից ընտրանուն

Սպորտ 1 տարի առաջ - 21:51 20-07-2023
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76-63 հաշվով հաղթեց Կիպրոսի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 21-ին՝ մրցելով Ադրբեջանի հետ:

Ամենից շատ դիտված