Ֆրանսիական Saint Laurent տունը Մարոկկոյի Ագաֆայ անապատում կազմակերպել է տղամարդկանց հագուստի հավաքածուի՝ «Գարուն 2023» ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Շոուն տեղի է ունեցել մայրամուտին. շոուի ամբիոնը կառուցվել է կլոր լճակի շուրջը, լրացուցիչ էֆեկտի համար օգտագործվել է արհեստական մառախուղ:
Հավաքածուն արտացոլում էր նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Իվ Սեն Լորանի էսթետիկան, որն առանձնահատուկ սեր ուներ Մարոկկոյի հանդեպ և իր գործընկեր Պիեռ Բերժեի հետ երկար ժամանակ ապրել է Մարաքեշի տներից մեկում՝ Ագաֆայից մեկ ժամ հեռավորության վրա։
Ցուցադրությանը ներկայացված գրեթե բոլոր իրերը սև են եղել՝ բացառությամբ սպիտակ վերնաշապիկների, մեկ սպիտակ կոստյումի, ժապավենով տերակոտայի բլուզների և ֆուքսիայի գույնի կիսավերարկուի: