Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Ռոգոզինին հեռացրել է «Ռոսկոսմոսի» ղեկավարի պաշտոնից։ Նրա փոխարեն պետական կորպորացիայի ղեկավար է նշանակվել նախկին փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ Հրամանագրերը հրապարակված են Կրեմլի կայքում։
Ինքը՝ Բորիսովը, փոխվարչապետի պաշտոնից հեռացվել է դրանից մի քանի րոպե առաջ։ Այս վերադասավորումների մասին ավելի վաղ հայտնել էին մի քանի ռուսական թերթեր՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
«Վեդոմոստի» թերթի աղբյուրը, մասնավորապես, ենթադրել է, որ Ռոգոզինը կարող է նշանակվել Դոնբասի համակարգող:
Ռոգոզինը գլխավորել է «Ռոսկոսմոսը» 2018 թվականին, մինչ այդ եղել է կառավարության փոխվարչապետը։