Զելենսկին պաշտոնից հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
copy image url

Զելենսկին պաշտոնից հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին

Արտաքին 1 տարի առաջ - 16:16 04-11-2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռացրել է երկրի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Վիկտոր Խորենկոյին։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակում մեկնաբանել են Վիկտոր Խորենկոյի հեռացումը Ուկրաինայի ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնից։

ԶԼՄ մեկնաբանությունում նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոման Մաշովեցը տեղեկացրել է, որ համապատասխան առաջարկ նրա ազատման մասին ստացվել է պաշտպանության նախարարությունից։

Մաշովեցի խոսքով՝ ազգային անվտանգության մասին օրենքի համաձայն՝ Ուկրաինայի ԶՈւ զորատեսակների հրամանատարները նշանակվում են պաշտոնին եւ ազատվում պաշտոնից նախագահի կողմից՝ պաշտպանության նախարարի ներկայացմամբ։

«Նախագահի գրասենյակը նման առաջարկ ստացել է գործող օրենսդրության համաձայն»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի