Պուտինը Պոկլոնսկայային ազատել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալի պաշտոնից
copy image url

Պուտինը Պոկլոնսկայային ազատել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալի պաշտոնից

Արտաքին 2 տարի առաջ - 14:58 13-06-2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բռնակցված Ղրիմի նախկին դատախազ և Պետդումայի նախկին պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայային «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

Պոկլոնսկայան Telegram-ում հաղորդել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի, սակայն մանրամասներ չի հայտնել։

Պուտինը Պոկլոնսկայային «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ է նշանակել փետրվարի 2-ին։ Այդ ժամանակ նա հայտարարել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյում իր առաջնահերթությունն է համարում հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, մասնավորապես՝ Ուկրաինայում»։

Պոկլոնսկայան, որը ծնվել է Լուգանսկի մարզում, եղել է նրանց թվում, ովքեր չեն աջակցում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։

Ամենից շատ դիտված