Այսօր նախագահի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը։ Մինչ այս Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:
Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի այս նշանակման վերաբերյալ։
«Դժվարանում եմ պատասխանել, իմ կոլեգան է, իմ ընկերն է, իմ ենթական է։ Շատ գրագետ սպա է՝ խելքը տեղը»,- պատասխանեց Մովսես Հակոբյանը։