ՔՊ-ում հակված են ձիով քայլ անել. Հրապարակ
copy image url

ՔՊ-ում հակված են ձիով քայլ անել. Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 07:44 14-07-2022

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են եւ իշխանությունների սուր քննադատները։ Այդ քայլով կպատժեն-կազատվեն անցանկալիներից, որոնք վտանգ են ներկայացնում խորհրդարանում, եւ հերթական անգամ կպառակտեն ընդդիմադիրներին՝ ցույց տալով, որ իրենց համար կան սիրելի եւ մերժելի ընդդիմադիրներ։
Ինչ վերաբերում է ընդդիմության հակաքայլերին, ապա, մեր տեղեկություններով, մի քանի տարբերակ է քննարկվել` սկսած նրանից, որ կկրկնեն պաշտոններից զրկման գործընթացի սցենարը եւ միասնաբար կհրաժարվեն մանդատներից, սակայն որոշվել է «սպասել ՍԴ վերջնական որոշմանը»: Մեր աղբյուրը նաեւ ասաց, որ հիմա կբավարարվեն հայտարարություն տարածելով՝ շեշտելով գործընթացի անօրինականության մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված