Ռուսները սկսել են վիզաների դիմումներ ներկայացնել Ուկրաինա մուտք գործելու համար
copy image url

Ռուսները սկսել են վիզաների դիմումներ ներկայացնել Ուկրաինա մուտք գործելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 09:21 12-07-2022
Հուլիսի 11-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ տասը ռուսաստանցի դիմել է Ուկրաինա մուտքի վիզա ստանալու համար։

Բոլոր ռուսները դիմել են արտասահմանյան ուկրաինական դիվանագիտական ​​հաստատությունների միջոցով, քանի որ ՌԴ-ում հնարավոր չէ դիմել. ինչպես նշել են գերատեսչությունում, համապատասխան կենտրոնները դեռ չեն սկսել աշխատել։

Մարդիկ համապատասխան հաստատություններ են դիմել չորս երկրում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Ղրղզստանում և Հունգարիայում, հայտնում է «Suspilne»-ը՝ հղում անելով ԱԳՆ ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյին։

Սրանք առաջին դիմողներն են, որոնք ցանկացել են ուկրաինական վիզա ստանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ներդրումից հետո։