Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը
copy image url

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Ներքին 2 տարի առաջ - 23:20 10-07-2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի հարգելի նախագահ,
Հարգելի ներկաներ, հյուրեր, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի մասնակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման առիթով, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում:

Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ:

Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում»։

Ամենից շատ դիտված