«Տոկիո-2020» կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Տոկիոյում Օլիմպիադայի բացման արարողությանը կարող է ներկա լինել 950 պաշտոնատար անձ:
«Պաշտոնատար անձանց թիվը, որոնց թույլ է տրվելու ներկա լինել Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, կկազմի մոտ 950 մարդ»,- նշել է նա:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը այժմ կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Տոկիոյում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով հուլիսի 12-ից ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը: