Ալյասկայում անցկացվում է ամենամյա տպավորիչ միջոցառում, որի ընթացքում շահագործման համար այլևս ոչ պիտանի մեքենաներն իրենք իրենց նետվում են բարձունքից, գրում է Car and Driver-ը:
Փառատոնը տեղի է ունենում Անքորիջի մոտ և սովորաբար համընկնում է ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության հետ: Ինչպես հրապարակմանը բացատրել է միջոցառման հիմնադիրներից մեկը՝ Առնի Հրնսիրը, ոչ պիտանի մեքենաները 90-մետրանոց զառիթափից գցելու ավանդույթը ծագել է 2000-ականների սկզբին։ 2005 թ. Հրնսիրը որոշել է այս կերպ վարվել վերանորոգման համար այլևս ոչ պիտանի Volvo մեքենայի հետ, որով նրա կինը երկու տարի առաջ եղջերուի էր հարվածել:
Ժամանակի ընթացքում մեքենաները բարձունքից նետելը դարձել է ավանդույթ։ 2022 թվականին այս կերպ ոչնչացվել է 13 ավտոմեքենա։ Մեքենան ցած նետելու համար միջոցառման կազմակերպիչները սեղմված վիճակում ամրացնում են գազի ոտնակն ու ղեկը։ Ընկնելուց հետո մեքենաները հավաքվում և ուղարկվում են վերամշակման։