Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղել է Երասխահուն համայնքում, որտեղ նրան դիմավորել են աղուհացով, երաժշտությամբ։ Բնակիչները վարչապետին են ներկայացրել իրենց համայնքում առկա խնդիրները, Փաշինյանն էլ խոստացել է լուծել դրանք։
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: