Ուղիղ եթեր

Փաշինյանի հետևից․ Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Տեսանյութ Ներքին 9 ամիս առաջ - 16:05 24-06-2024
«Շատ տխուր ենք ապրում, այստեղից ներքև սահմանն է, բայց չենք պատրաստվում անգամ 2 քայլ հետ գնալ, կմնանք, կպահենք մեր գյուղը»,- Orgair.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ, 66-ամյա տիկին Սիլվարդը։

«Խնձորեսկը պատմական գյուղ է, պարտավոր ենք պահել։ Միակ անհգանգստությունը սահմանի վիճակն է, որ չկորցնենք։ Մեր գյուղին այդքան շատ մոտ չեն եկել։ Կրակոցներ եղել են, բայց, որ՝ ամբողջ օրը խուճապի մեջ ենք եղել, չէ, մենք մի քիչ բարձրում էինք, իրենք՝ ցածրում։ Ամեն ինչ փախվել 2020 թվականի պատերազմից հետո։ Որպեսզի այդ լավ օրերին սպասենք, պետք է, մնանք գյուղում, պայքարենք»,- ասաց տիկին Սիլվարդը։

Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ եկել էր Սյունիք, եղել է նաև Խնձորեսկում, հանդիպե՞լ եք նրա հետ, ի՞նչ տպավորություն ունեք, հարցրեցինք բնակչին․

«Ես չեմ հանդիպել, բայց բնակիչները հանդիպել են։ Տպավորությունն այնպես է, ոնց որ խաբված ժողովուրդ լինենք։ Փաշինյանին վատ չեմ տրամադրվել, բայց լավ էլ չեմ տրամադրվել։ Համենայն դեպս՝ այսքան լուրեր լսելուց հետո հավատը կորել է»։

Տիկին Սիլվարդին հարցրեցինք, եթե հնարավորություն ունենայիք հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասեիք նրան, պատասխանեց․

«Լավ մտածի, եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ, հանդիպել տարբեր գյուղերի բնակիչների հետ, խոսել սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից․ Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ
Փաշինյանի հետևից․ Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում։