Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի այն մտքին, ով ասել է, որ սեպտեմբերին կասեն՝ գնում են խորհրդարան, թե ոչ, Հանրայինի եթերում ասաց. «Դե արձակուրդային ամիսներ են, փրկելու բաները կսպասեն աշնանը փրկվելուն։ Մի բան շատ կաևոր է․ ապաքաղաքական մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Հիմա Արթուր Վանեցյանը քաղաքական մարդ չի, ինքն ԱԱԾ ծառայող է եղել։ Ապաքաղաքական մարդիկ, երբ չեն կարողանում քաղաքական դիրքավորում ունենալ, չեն կարողանում քաղաքական տեքստեր ասել, որոնք իրար անընդհատ հակասում են, դա պռոբլեմ է։ Մենք, ԲՀԿ-ն գնացինք արտահերթ ընտրությունների, որ խորհրդարանը կայունանա։ Մենք պարտվել ենք, մեր պարտությունն ընդունել ենք։ Իրենք էլ են պարտվել, բայց ասում են՝ չէ, մենք չենք պարտվել, որովհետև ընտրություն չենք ուզում, նորից է ընտրվում այս իշխանությունը։ Դրանք քաղաքական տեքստեր չեն։ ՔՊ-ական պատգամավորներն ինձ ասում են, որ դուք չկաք խորհրդարանում, շատ վատ է, որ հարցնում եմ՝ ինչու, ասում են՝ դուք օրենքներ էիք կարդում ու շտկումներ անում։ Բա որ բռնապետություն է, դուք ինչո՞ւ եք միլիարդատեր։ Հենց ինչ-որ ստանդարտներ խախտվեն, կարձանագրվի, որ ՀՀ-ն ժողովրդավար չէ»։