Քանի դեռ դուք քաղաքականություն եք խաղում, նիկոլոսը թուրքերի ու ադրբեջանցիների հետ ինտենսիվ աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նա, մասնավորապես, գրել է․
«Ի դեպ, կներեք, որ ձեր «քաղաքականությանը» և բարձր տրամադրությանը խանգարում եմ, բայց մի բան էլ ասեմ՝ իմանաք. (չնայած դուք «պոստֆակտում» 2018-ից ի վեր ամեն բան կարծես գիտեք..․)
հայկական կողմի հետ քննարկում է եղել (առնվազն 3 անգամ օֆիցիալ), ու մոտավոր ցուցակ է փոխանցվել այն գյուղերի, որտեղ ադրբեջանցիք ցանկանում են վերադառնալ ու տեր կանգնել իրենց երբեմնի անշարժ գույքերին։
Բաքուն հայտարարել է, որ դա իր կարևորագույն պահանջներից է։ Հայկական կողմը ժամանակ է խնդրել՝ հասկանալու, թե ինչպես է դա անելու. ի դեպ, սկզբունքորեն դեմ չլինելով, սակայն նշելով, որ միայնակ դա չի կարող անել։
Էս մասին 3 տարի առաջ TV5-ում, Մարիաննայի մոտ հարցազրույցի ժամանակ եմ նշել, որ երկիրը ներսից են վերցնելու, իսկ «փախստական ադրբեջանցիների» անվտանգության գարանտ կանգնելու են թուրքերը։ Խոսքը 200-ից ավելի գյուղերի մասին է։
Ու, ի դեպ, քանի դեռ դուք քաղաքականություն եք խաղում, նիկոլոսը թուրքերի ու ադրբեջանցիների հետ ինտենսիվ աշխատում է։
Ես, իհարկե, գիտեմ, որ դուք ամեն բան անելու եք, բացի խնդրի լուծումից, հետո ասելու եք, դե արդեն ուշ է, մենք փորձեցինք, մենք որոշող չենք, բայց ասեմ՝ անգամ չեք պատկերացնում՝ ինչի մեջ ենք հայտնվելու։
Դե թող ԱԳՆ խոսնակը, Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը կամ վարչապետի աշխատակազմի մամուլի վարչությունը հերքեն արձանագրածս` ասելով, որ «դա լկտի սուտ է»։
Ապագան ադրբեջանցիների հետ ավելի արագ է գալու ՀՀ գյուղական համայնքներ։
Էս մասին կարող եք հայտնել նաև նիկոլապաշտ ձեր գյուղաբնակ ու մարզաբնակ ազգականներին։
Պետություն փրկել չի ստացվի, եթե դա մարդկանց մոտ չդառնա անձնական հարց։
Էս ա»։