Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ արժութային համաձայնագրից
copy image url

Ղազախստանը դուրս է եկել ԱՊՀ արժութային համաձայնագրից

Արտաքին 2 տարի առաջ - 17:18 08-07-2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել ԱՊՀ երկրների Միջպետական արժութային ​​կոմիտեի ստեղծման մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի բազայում։

«Հաստատել Միջպետական ​​արժութային կոմիտեի ստեղծման մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին 1995 թվականի մայիսի 26-ի արձանագրությունը, որ կազմվել է Մինսկում 2013 թվականի հոկտեմբերի 25-ին»,- բխում է հրամանագրից, որն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից։

Կոմիտեն ստեղծվել է արժութա-վճարային և վարկային հարաբերությունների ոլորտում կազմակերպությունում բազմակողմ համագործակցությանն աջակցելու համար։ Այն պետք է մերձեցներ ԱՊՀ անդամ երկրների արժութային օրենքներն ու վերահսկողությունը։