Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։
Քննարկվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։ Սա օրենքի նախագծերի մի ամբողջ փաթեթ է, որը վերաբերվում է պաշտպանական կառավարման համակարգի, փոփոխոթյունների և դրանից բխող մյուս օրենքներում փոփոխություններ կատարելուն։
Նախագծի հիմանական զեկուցող Սուրեն Պապիկյանին նախագիծը նեկայացնելուց հետո հարց ուղղեց հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը․ «Չէ՞ որ ՊՆ-ն իրականացնում է քաղաքացիական վերահասկողության ֆունկցիա։ ԳՇ պետի ՊՆ նախարարի առաջին տեղակալ դառնալու փոփոխության ներքո արդյո՞ք այդ քաղաքացիական ֆունկցիան, որը իրականացնում է պաշտպանության նախարարությունը, ըստ երևույթի, չի խաթարվում»։
Պապիկյանը պատասխանեց․ «Այն, որ այս օրենքի նախագիծը վերջին մեկ ամսում չէ, որ քննարկվել է, մենք շուրջ մեկ տարի այս մասով քննարկումներ ենք ունենում, ես՝ որպես փոխվարչապետ, նման քննարկումների մասնակցել եմ անվտանգության խորհրդում։ Սա երկար է քննարկվել, եղել են տարբեր առաջարկներ, տարբեր կարծիքներ, Սահամնադրության հետ հնաարվոր հակասություններ, և այդ ամենը դիտարկվել է։ Այսօր պաշտպանությունը միաձույլ կառույց լինելու անհրաժեշտություն ունի։ Շատ բարդ է, նույն նախարարության ներսում տարբեր սպաների, գնդապետերի հագուստի վրա կարդալ՝ պաշտպանութան նախարարություն, գլխավոր շտաբ։ Մենք մեկ մարմին ենք, և շատ կարևոր է, որ այս փոփոխությունները կատարվեն օր առաջ։ Դրանք չեն խաթարելու պաշտպանության նախարարի՝ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, և զինված ուժերը շարունակելու են իրենց գործը կատարել»։