Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ․ Ղարիբաշվիլի
copy image url

Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ․ Ղարիբաշվիլի

Արտաքին 1 տարի առաջ - 19:14 08-10-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկիրը ցանկանում է շատ երկարաժամկետ գործընկերություն ունենալ Ադրբեջանի հետ։

«Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք խոսեցինք առևտրատնտեսական հարցերի մասին, քննարկեցինք էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի հարցերը։ Ադրբեջանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է՝ ամեն տարի հայտնվելով առաջին հնգյակում։ Այս տարի ապրանքաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, անցյալ տարի նույնպես ռեկորդային տարի ենք ունեցել»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը։ Վրաստանը համակցված աշխատում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ Միջին միջանցքի զարգացման նախագծի վրա:

«Մենք սկսում ենք նաև Անակլիայի նոր նավահանգստի կառուցումը, վերջին փուլի ավարտից հետո նավահանգստի թողունակությունը կկազմի 100 մլն տոննա։ Շուտով կավարտվի նաև Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը։ Այս բոլոր նախագծերում մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Բացի այդ, մի քանի ամսից կավարտվի պատմական և ռազմավարական նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, որը հաջողությամբ իրականացվում է։ Մենք ունենք շատ հստակ հեռանկար, ունենք երկարաժամկետ տեսլական։ Մենք ցանկանում ենք շատ երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն և բարեկամություն ունենալ Ադրբեջանի հետ։ Ես հավատում եմ մեր ընդհանուր տեսլականին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում