Գերմանական Volkswagen ավտոարտադրողը փակում է գրասենյակը Նիժնի Նովգորոդում, որտեղ ընկերությունը մեքենաներ էր հավաքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ընկերությունն իր որոշումը բացատրել է անորոշության բարձր մակարդակով և արտադրության հնարավոր վերսկսումը կանխատեսելու անկարողությամբ։
«Հունիսի սկզբին Նիժնի Նովգորոդում Volkswagen Group Rus-ի աշխատակիցների համար գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կամավոր դադարեցման ծրագիր: Աշխատակիցների մեծ մասն ընդունել է ընկերությունը կամավոր լքելու առաջարկը: Այս պահին գրասենյակի փակման գործընթացից տուծաժ աշխատակիցների թիվը մոտավորապես 60 մարդ է»,- նշված է Volkswagen-ի ռուսական ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։