Ստորագրվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները
copy image url

Ստորագրվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները

Արտաքին 2 տարի առաջ - 14:33 05-07-2022
Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր ստորագրվել են Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները։

Իրենց ստորագրություններն են դրել ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների և Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ու փաստաթուղթը ստորագրած Ֆինլանդիայի ու Շվեդիայի արտգործնախարարներն իրենց ելույթներում այս օրը անվանել են «պատմական»։ Նրանք նշել են, որ երկու երկրների անդամակցությունը դաշինքին կնպաստի ոչ միայն նրանց անվտանգության ամրապնդմանը, այլև կուժեղացնի ՆԱՏՕ-ի անվտանգությունը ամբողջությամբ։

Այսօրվա նիստին Ռուսաստանն ուղղակիորեն չի հիշատակվել, սակայն Ուկրաինա հենց ռուսական ներխուժումը դարձավ երկու ավանդաբար չեզոք երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու որոշման հիմնական գործոնը։

Որպեսզի Շվեդիան և Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ, անհրաժեշտ է, որ այսօր ստորագրված փաստաթղթերը վավերացնեն միության բոլոր 30 երկրների խորհրդարանները։