Խորը եւ համապարփակ դիմակահանդեսն արդեն 4 տարեկան է
copy image url

Խորը եւ համապարփակ դիմակահանդեսն արդեն 4 տարեկան է

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:59 04-07-2022
Պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմների հանձնման արարողության մասնակից պաշտոնյաների հանդերձանքը զվարճանքի ալիք է բարձրացրել ֆեյսբուքի հայկական տիրույթում: Իր մեղքով պատերազմում պարտված, հազարավոր զոհեր ու հսկայական տարածքներ կորցրած երկրի վարչապետի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Տիգրան Ավինյանի ու այլոց մասնակցությամբ, փաստորեն, գունեղ «դիմակահանդես» է տեղի ունեցել: Շատերին առաջին հայացքից թվացել է, թե տարածվող լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են:

Դիմակահանդեսը, թերեւս, մի թերություն ուներ. Նիկոլ Փաշինյանն ի տարբերություն մյուսների՝ կոստյումով էր: Իսկ ինչքան համոզիչ կլիներг, եթե նա, օրինակ, երկար, սպիտակ հագուստով լիներ, գլխին էլ լուսապսակ, չէ՞ որ 2019 թ նոյեմբերին Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը իրեն համեմատել էր Հիսուսի հետ՝ ասելով, որ մեր տեր Հիսուսի նման ինքն էլ է սեր քարոզում:

Ինչ ամբողջական կլիներ պատկերը, եթե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իբրեւ իր սարսափազդու շեֆի իշխանության խորհրդանիշ՝ ամերիկյան հայտնի սարսափ տոնի՝ իրեն բնորոշ կերպարում լիներ:

Ինչ վերաբերվում է Ավինյանին, նա էլ կարող էր կանեփի նախշերով հանդերձանք կրել, չէ՞ որ նրա մտերիմները եւ նրա հետ փոխկապակցված անձինք արտադրական կանեփի բիզնեսի գլխավոր դերակատարներն են:

Կարճ ասած՝ «պոլիտեխնիկական» դիմակահանդեսը կատարյալ չէր, ու գուցե Փաշինյանն ու մյուսները հետագայում ավելի լավ նախապատրաստվեն, ասենք մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման վկայականները հանձնելիս, հատկապես որ վերջիններս նույնպես պետք է վերապատրաստվեն, իսկ վարչապետը մանկապարտեզի երեխաների հետ թռչկոտելու փորձ ունի:

Մյուս կողմից՝ պատրաստվելու հարկ չկա, քանի որ արդեն 4 տարի է՝ ազգովի խորը եւ համապարփակ դիմակահանդեսի մեջ ենք, որտեղ երաժշտական մասն ապահովում են ադրբեջանցիները՝ «նոլդու Փաշինյան» հիթով, բեմադիչները «դրսից» են, «մասսովկան» ներսիններին է թողնված, իսկ Նիկոլ Փաշինյանը գլխավոր հերոսն է:

Ամենից շատ դիտված