Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն
copy image url

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 22:29 03-07-2022
Մալթայում կայացած բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը փայլուն մրցելույթներ ունեցավ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի ազգային թիմը եզրափակչում 84:68 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն: Հայ բասկետբոլիստները առաջին քառորդում զիջելուց հետո մյուս երեքում հիանալի գործեցին:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը 2-րդ անգամ նվաճեց փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնությունը. նախորդ հաջողությունը եղել է 2016 թվականին: