Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
copy image url

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում

Սպորտ 1 տարի առաջ - 23:46 19-07-2023
Կոսովոյում մեկնարկել է բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։

B խմբում ընդգրկված Հայաստանի Մ16 հավաքականը մեկնարկային խաղում գերվստահ հաղթանակ տարավ Սան Մարինոյի հասակակիցների նկատմամբ՝ 102։44 հաշվով։

Զորիկ Իսաջանիի գլխավորած Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հուլիսի 20-ին՝ Կիպրոսի հավաքականի դեմ, ապա հուլիսի 21-ին՝ Ադրբեջանի տարիքակից ընտանու դեմ։