Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հիանալի հաղթանակով եզրափակչի ուղեգիր նվաճեց
copy image url

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հիանալի հաղթանակով եզրափակչի ուղեգիր նվաճեց

Սպորտ 2 տարի առաջ - 22:18 02-07-2022
Մալթայում ավարտին է մոտենում բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը։

Կիսաեզրափակչում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Անդորրայի ընտրանու հետ՝ վստահորեն հաղթելով 93։66 հաշվով։

Այդպիսով, Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի բասկետբոլային գլխավոր թիմը դուրս եկավ փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ մրցակիցը Մալթայի հավաքականն է։ Մալթացիները կիսաեզրափակչում առավելության են հասել Ադրբեջանի ընտրանու նկատմամբ։

Հայաստան - Մալթա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին։