Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. հայազգի բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը
copy image url

Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. հայազգի բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը

Սպորտ 2 տարի առաջ - 17:44 02-07-2022
Կանադահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում է հետախուզման մեջ: Հայազգի մարզիկը տեղեկացրել է, որ այլևս հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը:

28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, WBO վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո, ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո, 27 տարեկանս լրանալուց հետո, պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական արհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից, կարծում եմ, որ վերջն է:

Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են: Անկախ ամեն ինչից, հպարտ եմ, որ Հայ եմ»,- գրել է Բազինյանը։