«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 10-ամյա Լեո Մկրտչյանի ընտրության հարցը հանրային բուռն քննարկումների տեղիք է տվել։
Բանն այն է, որ փոքրիկը երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի որդին է, որը հանդիսանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ քաղաքացի, ինչը դուր չի եկել նաև մերձիշխանական շրջանակներին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ արդա՞ր է, որ Հայաստանի արտագաղթածը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ»-ում։
«Հա, ի՞նչ կա որ, հայ են»,- կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը։
«Իհարկե ոչ, եթե Հայաստանի արտագաղթել է, չի ուզում ապրել Հայաստանում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի»,- դժգոհեց մեկ այլ քաղաքացի։
Մի կին էլ նշեց, որ եթե ձայնը լավն է, ապա պետք է «Եվրատեսիլի» մասնակիցները ծաղկեցնեն Հայաստանի անունը։
Մանրամասները՝ տեսանյութում։