Կյանքիս հրաշքները. այսօր ամուսնանում է Սամվել Ալեքսանյանի դուստրը

Ավելին Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:58 02-07-2022
Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստը՝ Լուսին Ալեքսանյանը, այսօր ամուսնանում է։ Նրա ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։ Պսակադրությունը կատարվել է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։

Հարսանյաց արարողության նկարները՝ իրենց ողջ շքեղությամբ, կարելի է ասել՝ դարձել են օրվա թոփ կադրերը։ Հարսանյաց արարողությանը ներկա Լուսինի ընկերների ինստագրամյան նկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ արարողությունն անցնում է ընտանեկան, բարեկամական և ընկերական ջերմ մթնոլորտում։

Լուսինի շքեղ կերպարն ապահովել են հայտնի վարսահարդար Անի Ավդալյանը, իսկ դիմահարդարը հայտնի մեյքափ արտիստ Ագա Քանքանյանն է։ Հյուրերի թվում են նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը, նրա քույրը՝ Մերի Ռուբենյանը։ Հարսի երգը կատարել է հայտնի երգչուհի Արփին։ Սիլվա հակոբյանը նույնպես երգելու է։

Ինստագրամյան իր էջում պարբերաբար նկարներ ու տեսանյութեր է հրապարակում նաև Շողերինա Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի կինը։ Հարսանիքի հյուրերի թվում են նաև ընտանիքի հնդիկ ընկերները։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սամվել Ալեքսանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ հավանաբար հարսանեկան արարողությանը նրան ևս հրավիրելու նպատակով։

Տեսանյութը և լուսանկարները՝ ստորև․

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում