Փաշինյանի կողմից այդքան գովերգված, բարձրագույն կրթություն չունեցող պարեկները մոռացել են, որ հանրապետությունում թիվ 1 ծխուկ՝ «բիչոկ», հավաքողը հենց Նիկոլ Փաշինյանն է։
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը շաբաթօրյակ կազմակերպեց և իր սեփական, վարչապետական ձեռքերով հավաքեց փողոցում թափված ծխուկները, իսկ պարեկները, որոնք, բացի բարձրագույն կրթությունից, պարզվում է՝ նաև սովորական քաղաքացիական իրավագիտակցություն չունեն, առանց մտածելու ծխելուց հետո ծխախոտի մնացորդը գետնին են նետում։ Հետաքրքիր է՝ ինչ կասեր Նիկոլ Փաշինյանը պարեկին, եթե այդ պահին հայտնվեր դեպքի վայրում։
Մանրամասն՝ տեսանյութում։