Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ: Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, արդյունքները ներկայացնելով, ասաց. «ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցում է 66-ը, առկա է եղել 66 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը կողմ՝ 66, դեմ 0։ Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու համար կողմ է 66, դեմ 0»։
Մանրամասն՝ տեսանյութում։