Իրենք զրկում են ոչ թե մեկ կամ երկու անձի, այլ հազարավոր անձանց․ Հայկ Դերզյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:11 01-07-2022
«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

«Ցանկացացած իշխանություն ունի արժեհամակարգ, որը տարածում է հանրության մեջ։ Այս իշխանության արժեհամակարգը պաշտոնն է, այս իշխանության արժեհամակարգը պարգևավճարն է, այս իշխանության արժեհամակարգը աթոռն է։ Այսօր էլ փաստացի Հայաստանի կապիտուլիանտ իշխանությունը հանձնում է Բերձորը այն դեպքում, երբ Հայաստանի և Արցախի սահմանները շարունակում են կրճատվել, իսկ իրենց գլխավոր նպատակը ընդդիմության ներկայացուցիչներին պաշտոններից զրկելն է։

Եկեք ֆիքսենք շատ կարևոր մի հանգամանք՝ այս պաշտոնները չեն պատկանում ընդդիմության ներկայացուցիչներին, այս պաշտոնները ընդդիմությանն են՝ այն մարդկանցը, ովքեր որ դեմ են Նիկոլ Փաշինյանին։ Իրենք զրկում են ոչ թե մեկ կամ երկու անձի, այլ հազարավոր անձանց։ Այս գործընթացում իշխանությունը փորձում է իր մուռը հանել ընդդիմությունից», - ակցիայի ժամանակ ելույթ ունենալիս ասաց Հայկ Դերզյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 11-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել: