Սկզբից մետրո ու երթուղային են նստում, հետո` գլխներիս
copy image url

Սկզբից մետրո ու երթուղային են նստում, հետո` գլխներիս

Միտք Ներքին 2 տարի առաջ - 00:13 01-07-2022
Երեւանի քաղաքապետի ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարած Նատալիա Ռոտենբերգ-Արզաքանցյանը ակտիվորեն շարունակում է չհայտարարված քարոզարշավը։

Օտարազգի տիկնոջ առաջին նախընտրական «ֆոտոսեսիան» Հայաստանի կարեւորագույն ստրատեգիական կառույցում էր՝ մետրոյում։ Բայց Ռոտենբերգը որոշել է չհանձնվել եւ ամեն օր նոր անակնկալներ մատուցել մեզ։

Այսօր Ռոտենբերգը երթուղային է նստել՝ ուսումնասիրելու հասարակական տրանսպորտի վիճակը։

Հաջորդիվ տիկին Արզաքանցյանը հեծանիվ պետք է քշի՝ ավանդույթի ուժով, իսկ գուցե որոշի ավելի ժամանակակից գտնվել եւ «ինքնագլոր» քշել։ Նա տեսել է՝ պաշտոնյա դառնալու ճանապարհը ինչպես է լինում, սակայն չգիտի, որ այդպես ոչ բոլորին է հաջողվում հասնել հաջողության․․․

Ինչեւէ, ի սրտե հաջողություն ենք մաղթում տիկին Ռոտենբերգին՝ հույսով, որ հաջորդիվ մեր գլխին չի նստի՝ նորից ավանդույթի ուժով։