Խեցի լինեի ծովի ընդերքում. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի. Նազենի Հովհաննիսյան

Ավելին 2 տարի առաջ - 23:59 30-06-2022
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ծովափնյա հանգստից։ Լուսանկարին կից Նազենին իր մտքերով է կիսվել հետևորդների հետ․

«Խեցի լինեի, ծովի ընդերքում մի քարին կպչեի. ոչ լսեի, ոչ տեսնեի, ոչ մտածեի...)
Կյանքը լիներ աղաջուր՝ միայն ԾՈվի տեսքով, ոչ երբեք արցունքի, ես էլ իմ Քարին կպած՝ հանգիստ Մարգարիտներ հասունացնեի...
չիմանայի ու չզգայի, թե մարգարիտներս ում բաժին հասան, կարևորը երջանկություն բերեր:
Մարգարտախեցու մահը գոնե երջանկացներ Մարդուն:
Թե չէ իրենք էլ չգիտեն ինչ են փնտրում:
Էս Սիրուն աշխարհում մարդն ամենամոլորվածն է՝ Աստծո ստեղծածներից:
Ամենից միայնակը:
Ամենից անխելքը:
Մարգարտախեցու չափ սեր կամ մանանեխի չափ հավատք էլ չունեցանք», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Նազենին:

Ամենից շատ դիտված