Ռոբոտ շունը նոր պայուսակ է ներկայացրել Դուբայում նորաձևության ցուցադրությանը
copy image url

Ռոբոտ շունը նոր պայուսակ է ներկայացրել Դուբայում նորաձևության ցուցադրությանը

Ավելին 2 տարի առաջ - 19:32 30-06-2022
Դուբայի նորաձևության շաբաթվա Maison du Mec ապրանքանիշի ցուցադրության ժամանակ ռոբոտ շուն է հայտնվել բեմահարթակում՝ շվեյցարական Ferronato ընկերության կողմից պատրաստված բարձր տեխնոլոգիական պայուսակով։ Այս մասին հայտնում է Arab Fashion Week կայքը։



Maison du Mec ապրանքանիշի ցուցադրությունը Դուբայում տեղի է ունեցել Հունիսի 28-ին՝ Նորաձևության շաբաթվա առաջին օրը։ Ապրանքանիշի դիզայներ լիբանանցի Ջոզեֆ Աչաջյանը նորաձևության ցուցադրության փակումը վստահել էր ռոբոտ շանը, որը ներկայացնում էր Maison du Mec x Ferronato համագործակցության շրջանակներում ստեղծված պայուսակը: Կաշվե աքսեսուարը մշակվել է բարձր տեխնոլոգիական գործվածքով, որն արգելափակում է էլեկտրամագնիսական միջամտությունը և անցանկալի հետապնդումը այլ սարքերի միջոցով:

Ամենից շատ դիտված