Արցախը նույն Հայաստանն է, չի կարելի իրարից բաժանել, բաժանման արդյունքը սա է․ քաղաքացի

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:09 04-08-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը, ասաց. «Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում ծառայող ՀՀ քաղաքացի ժամկետային ծառայողները դուրս են բերվել Արցախից, զորամաս առ զորամաս տեղափոխում են Հայաստանի տարբեր շրջաններ։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանից Արցախ ժամկետային զինծառայողներ այլևս չեն մեկնելու։